«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը կորցրել է գիտակցությունը «Ատալանտայի» հետ խաղի ժամանակ տեղի ուեցած բախման արդյունքու:
Նիգերիացի ֆուտբոլիստը մրցակցի պաշտպան Քրիստիան Ռոմերոյի հետ պայքարում ընկել է խոտածածկին՝ վնասելով գլուխը:
Օսիմհենին դաշտից դուրս են բերել պատգարակով: Նա մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը բայց կարճ ժամանակ անց ուշքի եկել: Նրան անմիջապես հոսպիտալացրել են: