Էդգար Բաբայանը «Ռիգայի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ հպարտանում է Հայաստանի հավաքականում հանդես գալու համար:
«Ես միաժամանակ առաջ ունեցա Դանիայի և Հայաստանի պատանեկան հավաքականներում խաղալու համար: Մտածում էի, որ դժվար կլինի Հայաստան մեկնելը: Երբ ստացա դանիական անձնագիր, մեկնեցի առաջին հավաքին: Խնդիրն այն է, որ բոլոր խաղացողները պրակտիկա ունեին, իսկ ես եկել էի երկրորդ թիմից: Մեկ խաղ անցկացրեցի հավաքականում: Հետո կայացավ «Հոբրո» տեղափոխությունս:
Իհարկե, դժվար է նման ընտրություն կատարել: Ես ինձ ավելի շատ հայ եմ համարում, քանի որ ծնողներս այնտեղից են և մենք խոսում ենք այդ լեզվով: Երբ եկա Հայաստան, միացա հավաքականին... ինձ ամեն ինչ դուր եկավ: Դանիայում էլ եմ ինձ լավ զգում: Երկու երկրներն էլ իմ տունն են:
Հայաստանի հավաքականում խաղալը շատ կարևոր է իմ, իմ ընտանիքի և հայրիկիս համար: Նա շատ ուրախ է դրա համար: Ես հպարտ եմ, որ պաշտպանում եմ Հայաստանի հավաքականի գույները»,- ասել է Բաբայանը: