TotalFootball.am


22.02.21 16:58

«Նապոլիում» Գատուզոյին ու ֆուտբոլիստներին արգելել են հարցազրույց տալ


«Նապոլիի» ղեկավարությունը անսպասելի որոշում է կայացրել 23-րդ տուրում Գատուզոյի թիմի հերթական պարտությունից հետո: Մրցակիցն «Ատալանտան» էր, խաղն ավարտվեց 2-4 հաշվով:

 

Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ ֆուտբոլիստներին ու թիմի գլխավոր մարզչին ակումբի ղեկավարությունն արգելել է հարցազրույցներ տալ մոտ ժամանակներս: Գատուզոն չի ներկայացել անգամ հետխաղային պարտադիր մամուլի ասուլիսին:

«Նապոլին» բոլոր մրցաշարերում վերջին 10 խաղերում ընդամենը 3 հաղթանակ է տարել՝ կրելով 6 պարտություն:

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Նապոլին» 40 միավորով 7-րդ հորիզոնականում է:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6