«Ռեալը» հրապարակել է թիմի հայտացուցակը ՉԼ 1/8 եզրափակչի՝ «Ատալանտայի» հետ խաղի համար:
Մադրիդյան թիմի կազմից բացակայում են Կարիմ Բենզեման, Սերխիո Ռամոսը, Դանիել Կարվախալը, Մարսելոն, Էդեր Միլտաոն, Ֆեդե Վալվերդեն ու Էդեն Ազարը:
«Ռեալի» հայտացուցակը՝
Դարպասապահներ - Կուրտուա, Լունին, Ալտուբե,
Պաշտպաններ - Վարան, Նաչո, Մենդի, Չուստ, Միգել,
Կիսապաշտպաններ - Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Իսկո, Առիբաս, Բլանկո,
Հարձակվողներ - Ասենսիո, Լուկաս Վասկես, Վինիսիուս, Մարիան, Ուգո Դուրո:
«Ատալանտա» - «Ռեալ» խաղը կկայանա փետրվարի 24-ին, Երևանի ժամանակով կեսգիշերին: