«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն ՉԼ 1/8 եզրափակչում «Բավարիայի» խաղին ընդառաջ կարծիք է հայտնել Ռոբերտ Լևանդովսկու մասին:
«Ինչն է ինձ ամենից շատ դուր գալիս Լևանդովսկու մեջ, այն, որ նա երբեք լիովին բավարարված չի լինում: Ամեն տարի նա ցանկանում է ավելացնել ու նոր նշաձող սահմանել, անգամ երբ արդեն հասել է բարձր մակարդակի:
Նա բազմակողմանի հարձակվող է: Իմ կարծիքով, նա աշխարհի լավագույն «9» համարն է, այնպես որ, մենք պետք է ուշադիր լինենք: Անհավանական է այն, որ ես շրջանցեցի նրան «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում:
Ես շատ ուրախ եմ, որ մրցակցում եմ այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են նա ու Կրիշտիանու Ռոնալդուն», - Իմոբիլեի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: