TotalFootball.am


22.02.21 19:22

«Ռեալը» կասկածվում է խոշոր չափի խարդախության մեջ


«Ռեալի» ղեկավարությունը կասկածվում է ակումբի իմիջային իրավունքները վաճառելու գործընթացում խարդախություն գործելու մեջ: Այս մասին հաղորդում է Spiegel-ը՝ հղում անելով Football Leaks-ին:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 2016 թվականին «Ռեալը» սկսել է բանակցություններ վարել ամերիկյան ներդրումային Providence ֆոնդի հետ ինտերնետում ակումբի իմիջային իրավունքները վաճառելու վերաբերյալ: Հաջորդ տարի կողմերը 200 միլիոն եվրոյի պայմանագիր էին կնքել: Նախատեսվում էր, որ միջոցները կօգտագործվեն «Սանտյագո Բեռնաբեուի» վերակառուցման մեջ:

Հայտնի է դարձել, որ «Ռեալը» պայմանագիր է ստորագրել ֆոնդի երկու դուստր ընկերությունների հետ: Այդ ընկերությունները հիմնադրվել են 2017-ի սկզբին և ունեցել են 20 հազար եվրոյի չափով կապիտալ: Այդպիսով, մադրիդյան ակումբը կարողացել է խուսափել Իսպանիայում հարկերից: Նշվում է, որ «Ռեալում» իրազեկված են եղել, որ այդ գործարքը կարող է գնահատվել որպես խարդախություն:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6