TotalFootball.am


22.02.21 20:53

Ֆիլիպե Լուիս. «Սալահն ասես Մեսսին լիներ. ես տուժում էի նրանից»


«Չելսիի» նախկին պաշտպան Ֆիլիպե Լուիսը պատմել է, թե ինչպիսին էր Մոհամեդ Սալահը լոնդոնյան ակումբի մարզումների ժամանակ: «Չելսին» Սալահին ձեռք էր բերել 2014-ին, սակայն նա այդպես էլ չկարողացավ ամրապնդվել թիմի կազմում:

«Մոուրինյուն այդպես էլ «Չելսիում» չտեսավ լավագույն Ֆիլիպե Լուիսին, ինչպես նաև Մոհամեդ Սալահին: Ախ, ինչպես էի ես տուժում Սալահից մարզումների ժամանակ:

Երբ նա հեռանում էր «Ֆիորենտինա», ես նրան հարցրի. «Ինչո՞ւ ես հեռանում Մոմո: Ախր, սա «Չելսին» է»: Նա պատասխանեց, որ ցանկանում է խաղալ: Այդ ժամանակ ես մտածեցի. «Իսկ այս տղան լավն է»:

Նա երբեք չէր վազում փողի կամ տիտղոսների հետևից, նա գնում էր ապացուցելու, որ կարողանում է խաղալ: Մարզումների ժամանակ նա նման էր Մեսսիին: Ցանկացածին հարցրեք», - Լուիսի խոսքերն է մեջբերել The Guardian-ը:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6