«Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինյեի գործակալ Վինչենցո Պիսականեն խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:
«Դեռ վաղ է խոսել Ինսինյեի՝ պայմանագիրը երկարաձգելու մասին: Կարծում եմ՝ արդարացի կլինի, որ մրցաշրջանն ավարտելուց հետո քննարկենք այս հարցը: Պետք չէ շտապել: Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականին:
Երազո՞ւմ է Ինսինյեն ավարտել կարիերան «Նապոլիում», չգիտեմ, հարցրեք նրա կնոջը: Ես չեմ քնում նրա հետ և չգիտեմ, թե ինչ է նա երազում»,- գործակալի խոսքն է մեջբերել Football Italia-ն: