«Ռեալը» ցանկանում է ամռանն ուժեղացնել թիմի հարձակման գիծը: Ինչպես տեղեկցնում է todofichajes-ը, «Ռեալը» չի կարող իրականացնել Կիլիան Մբապպեի կամ Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ֆինանսական խնդիրների պատճառով:
Մադրիդցիները կփորձեն ամռանը ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին:
Միլանյան ակումբը 90 մլն եվրո է գնահատում բելգիացու տրանսֆերը: «Ռեալը» հույս ունի, որ կկարողանա ձեռք բերել ֆուտբոլիստին 70 մլն եվրոյով:
Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն մասնակցել է 30 խաղի՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: