TotalFootball.am


23.02.21 20:35

21 տարեկանում մահացել է «Ատալանտայի» ֆուտբոլիստը


Այսօր՝ փետրվարի 23-ին, երիկամի քաղցկեղից մահացել է «Ատալանտայի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Վիլլի Բրասիանո Տա Բին: Իվուարցի ֆուտբոլիստը 21 տարեկան էր:

Ֆուտբոլիստը երկար ժամանակ պայքարում էր հիվանդության դեմ: Վերջին ամիսները նա անցկացրել է հայրենիքում՝ Կոտ դ՛Իվուարում:

«Մենք սգում ենք մեր ֆուտբոլիստի ու մինչև 19 տարեկանների Իտալիայի չեմպիոն Վիլլի Բրասիանո Տա Բիի վաղաժամ մահը: Կիսում ենք նրա ընտանիքի ու մտերիմների վիշտը: Սիրելի Վիլլի, հանգչիր խաղաղությամբ», - ասված է «Ատալանտայի» հաղորդագրության մեջ:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6