TotalFootball.am


24.02.21 09:57

Ժիրուն՝ «Ատլետիկոյին» խփած գոլի մասին. «Հաճելի էր տեսնել, թե ինչպես է գնդակը հայտնվում ցանցում»


«Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասը խփած գոլի մասին: 

«Նույնիսկ չգիտեմ էլ ինչ ասեմ գոլի հետ կապված: Այդ պահին կենտրոնացել էի միայն շրջադարձ հարված կատարելու վրա: Հաճելի էր տեսնել, թե ինչպես է գնդակը հայտնվում ցանցում: Գաղափար չունեի, որ կարող եմ խաղից դուրս իրավիճակում լինել, բացի այդ, Մեյսոն Մաունթն ասաց, որ գնդակին չի դիպել: 

Դե ինչ, լավ է թիմի և իմ համար: Հասկանում ենք, որ եվրոգավաթներում արտագնա խաղում խփած գոլը շատ կարևոր է»,- Ժիրուի խոսքն է մեջբերել UEFA-ի մամուլի ծառայությունը: 





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6