«Բավարիայի» կիսապաշտպան Ժոզուա Կիմմիխը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ է սահմանել:
Ֆուտբոլիստը գերմանական թիմի կազմում 50 խաղ է անցկացրել այս մրցաշարում: Դրանցից 38-ում թիմը հաղթանակ էտարել, ինը դարձել է Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ: Այս մասին հաղորդում է Opta Franz-ը:
Այս ցուցանիշով ֆուտբոլիստը շրջանցել է «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերին ու «Ռեալի» ֆուտբոլիստ Կազեմիրոյին. նրանք 36-ական հաղթանակ ունեն:
Փետրվարի 23-ին «Բավարիան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել էր «Լացիոյին» ՉԼ 1/8 եզրափակչի առաջին խաղում: