«Լիվերպուլի» կիսապաշտպան Սադիո Մանեն հայտարարել է, որ թիմը կենտրոնացած է Չեմպիոնների լիգայում հաղթանակի վրա՝ ընդունելով, որ պայքարն ԱՊԼ-ի չեմպիոնության համար ավարտված է:
«Մրցաշրջանի մեկնարկում մենք նպատակադրվել էինք Չեմպիոնների լիգան, Պրեմիեր լիգան ու գավաթային մրցաշարերը հաղթել: Կարող եմ ասել, որ Պրեմիեր լիգայում մեզ համար այս պահին ամեն ինչ ավարտված է, քանի որ միավորների տարբերությունը չափազանց մեծ է: Մենք մտովի ասում ենք մեզ՝ երբեք չհանձնվել, և մենք չենք անի դա:
Իհարկե, «Մանչեսթեր Սիթին» հրաշալի թիմ է, թոփ-4-ում հայտնվելը հիմա մեր գլխավոր նպատակն է: Եվ Չեմպիոնների լիգան: Մենք գիտենք, որ հեշտ չի լինելու, քանի որ պետք է հաղթենք Եվրոպայի լավագույն թիմերին: Բայց մենք հենց դրա համար ենք այստեղ, եթե դա հնարավոր լինի:
Այնպես որ, մենք կփորձենք հաղթել Չեմպիոնների լիգան», - Մանեի խոսքերն է մեջբերել ESPN Brasil-ը: