«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինին քննադատել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալի» հետ խաղի մրցավարությանը:
«Խաղը փչացավ: Նախորդ մրցաշրջանում տիրող քաոսից հետո ձեռքով խաղի կանոնները կարգավորեցին: Իսկ հիմա մոլուցք ունենք հեռացնել ցանկացած կոնտակտ ֆուտբոլում: Իսկ դա ինքնասպանություն է սպորտի համար:
Ինձ որակազրկել են Ա Սերիայում և եթե հիմա նորից խոսեմ, ապա ՈՒԵՖԱ-ն ինձ 2 ամսով կորակազրկի: Բայց սա ֆուտբոլային ինքնասպանություն է:
Չի կարելի ունենալ մրցավարների, որոնք երբեք ֆուտբոլ չեն խաղացել: Եթե նրանք տարբերություն չեն տեսնում, ապա թող ուրիշ աշխատանք գտնեն»,- Գասպերինիի խոսքն է մեջբերել Football Italia-ն: