«Ինտերը» պաշտոնական կայքում հայտնել է ակումբում կորոնավիրուսի բռնկման մասին:
Թեստավորման արդյունքում վիրուսը հայտնաբերվել է «ներաձուրիների» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտտայի, ղեկավարներից ևս մեկի՝ Ալեսսանդրո Անտոնելլոյի, սպորտային տնօրեն Պյեռո Աուսիլիոյի, իրավաբան Անջելո Կապելլինիի ու թիմի մարզչական շտաբի անդամներից մեկի մոտ, որի անունը չի հրապարակվում:
«Ինտերը» Ա Սերիայի 23 տուրերից հետո 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Փետրվարի 28-ին թիմը կմրցի «Ջենոայի» հետ: