TotalFootball.am


26.02.21 20:13

ՄՅՈՒ-ն Պոգբային համոզում է մնալ


«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ապագան մնում է անորոշ: Որոշ ժամանակ առաջ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ ֆրանսիացին չի երկարաձգի համաձայնագիրը ՄՅՈՒ-ի հետ:

Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2022-ի ամռանը: Ինչպես հաղորդում է ESPN-ը՝ ՄՅՈՒ-ն մինչև հիմա փորձում է համոզել Պոգբային՝ նոր պայմանագիր ստորագրել: Եթե դա տեղի չունենա, ապա 2022-ի ամռանը ֆուտբոլիստը կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը ցանկանում է, որ Պոգբան մնա թիմում: Մասնագետը գոհ է ֆուտբոլիստի մարզավիճակից, որը նա ցուցադրել է հունվարին:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6