«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը հավանություն է տվել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելուն: Այս մասին հաղորդում է Bild-ը: Համաձայն աղբյուրի տեղեկությունների՝ «կապույտները» պատրաստ են Բունդեսլիգայի երիտասարդ աստղի համար ավելի քան 100 միլիոն եվրո ծախսել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Աբրամովիչի գլխավոր նպատակը ՉԼ-ում հաղթանակն է մոտ ժամանակներս, և դրա համար նա պատրաստ է տրանսֆերների համար ներդնել 300 միլիոն եվրո:
Հոլանդը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 17 խաղի է մասնակցել ու դարձել 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: