«Ռեալը» կարող է վաճառել թիմի կիսապաշտպան Էդեն Ազարին: Ինչպես տեղեկացնում է AS-ը, մադրիդյան ակումբը կգնա նման քայլի, եթե կարողա ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերը:
«Ռեալում» կարծում են, որ չեն կարող երկու բարձր վարձատրվող ֆուտբոլիստ ունենալ թիմում այս շրջանում:
Ազարը տարեկան 14 մլն եվրո է վաստակում: Բացի այդ, ակումբում կարծում են, որ Մբապպեի հնարավոր տրանսֆերը բացասական կերպով կանդրադառնա Ազարի տրամադրվածության վրա: