«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիի համար աշխատավարձի չափը էական չէ: Այս մասին գրում է Marca-ն:
Ըստ աղբյուրի՝ արգենտինացու համար կարևոր է, որ «Բարսելոնայում» լինի կայուն և ուժեղ սպորտային նախագիծ, որը թույլ կտա տիտղոսներ նվաճել:
Գումարը Մեսսիի համար որոշիչ դեր չունի: Հաղորդվում է, որ 2017 թվականին կնքված պայմանագրի կետերի մեծ մասը Մեսսին չի խնդրել ներառել, այլ «Բարսելոնան»:
Մեսսին ակումբից այդքան մեծ գումարներ չի պահանջել:
Հիշեցնենք ավելի վաղ Mundo Deportivo-ն մանրամասներ էր հայտնել Մեսսիի պայմանագրից, որը կնքվել էր 2017 թվականին: Հաղորդվում էր, որ արգենտինացին 555 մլն եվրոյից ավել գումար էր վաստակելու 4 տարվա ընթացքում: