TotalFootball.am


27.02.21 13:44

Լեբրոն Ջեյմսը կտրուկ է արձագանքել Իբրահիմովիչի խոսքերին


«Լոս Անջելես Լեյկերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը կտրուկ է արձագանքել «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խոսքերին, որը քննադատել էր բասկետբոլիստին ԱՄՆ-ի քաղաքական կյանքի վրա ազդելու մշտական փորձերի համար:

«Երբեք չեմ դադարի խոսել այն մասին, ինչն ինձ սխալ է թվում: Հանդես եմ գալիս ի պաշտպանություն իմ ժողովրդի, ի պաշտպանություն հավասարության և սոցիալական արդարության: Հանդես եմ գալիս ընդդեմ ռասիզմի, ընտրողների վրա ճնշումների և այլ բաների, որոնք տեղի են ունենում մեր հասարակությունում: Ես օգտագործում եմ իմ կարգավիճակը, որպեսզի լուսաբանեմ այն, ինչ կատարվում է ոչ միայն իմ հասարակությունում, այլ նաև այս երկրում, նույնիսկ աշխարհում:

Երբեք չեմ սահմանափակվի սպորտով, քանի որ գիտակցում եմ՝ որքան ազդեցիկ է իմ ձայնը: Զվարճալի է նման բաներ լսել Զլատանից, չէ՞ որ 2018-ին, երբ վերադարձել էր Շվեդիա, նա խոսում էր նույն թեմաներով: Նա խոսում էր ռասիզմի մասին իր ազգանունի պատճառով, ընդ որում՝ խաղում էր ֆուտբոլ: Եղե՞լ է նման բան: Ինձ թվում է՝ եղել է: Ես խոսում եմ որպես շատ կրթված տղա, ես այն մարդը չեմ, ում վրա կարելի է հարձակվել», - Ջեյմսի խոսքերն է մեջբերել USA Today-ը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6