TotalFootball.am


27.02.21 18:43

Ֆոնսեկա. ««Միլանը» հրաշալի թիմ է, չեմ կարծում, թե նրանք դժվարություններ ունեն»


Ա Սերիայի 24-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղին ընդառաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պատասխանել է լրագրողների հարցերին:

«Միլանը» հրաշալի մրցաշրջան է անցկացնում: Ճիշտ է՝ վերջերս մի քանի արդյունքներ այնքան էլ լավ չէին, բայց չեմ կարծում, թե նրանք դժվարությունների են բախվել: Նրանք հրաշալի թիմ են:

Կումբուլլան մարզվում է մեզ հետ արդեն 2 խաղ, նա կհայտավորվի:

Սմոլլինգն արդեն ավելի լավ է, հնարավոր է՝ հաջորդ շաբաթ նա կվերադառնա թիմի հետ մարզումներին:

Արդյոք Սպինացոլան կազատվի՞ պաշտպանության կենտրոնում հարկադրված խաղալուց: Վաղը կտեսնենք: Սպինացոլան կխաղա ձախից, սա է ամենը, ինչ կարող եմ ասել ձեզ», - Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերել «Ռոմայի» թվիթերյան էջը:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6