Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում «Ման. Սիթին» ԱՊԼ-ի 26-րդ տուրի շրջանակում 2-1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»:
Ինչպես հաղորդում է Opta Sport-ը՝ «Մանչեսթեր Սիթիի» այս հաղթանակը դարձավ թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մարզչական կարիերայում 500-րդը բոլոր մրցաշարերում («Բարսելոնա»՝ 179, «Բավարիա»՝ 121, «Մանչեսթեր Սիթի»՝ 200):
«Մանչեսթեր Սիթին» 26 խաղերից հետո հավաքել է 62 միավոր ու վստահորեն գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը: