«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է թիմի հաղթանակը «Սևիլյայի» նկատմամբ (2-0):
«Այսօր մենք ցույց տվեցինք, որ դեռ ողջ ենք: Եվ դա շատ կարևոր է: Շատ հպարտ եմ թիմով, հաստակպես ֆիզիկականի տեսանկյունից:
Մրցակիցը ֆիզիկապես շատ ուժեղ թիմ ունի, և մենք հավասարը հավասարի պես խաղացինք առանց գնդակի, իսկ գնդակով շատ լավ ու հանգիստ գործեցինք:
Մենք, իհարկե, հավատում ենք գավաթային խաղում քամբեքին: Այսօր մենք դիմադրեցինք ամբողջ խաղի ընթացքում՝ չնայած վնասվածքներին, բայց չորեքշաբթի օրը այլ խաղ է: Եթե լավ խաղանք, շանսեր կլինեն:
«Բարսան» պետք է հաղթի ամեն խաղում: Այսօրվա 3 միավորը շատ կարևոր էր, իսկ չորեքշաբթի օրվա խաղը ևս մեկ հնարավորություն է: Պետք է ջանանք շարունակել պայքարը բոլոր մրցաշարերում», - Կումանի խոսքերն է մեջբերել Marca-ն: