«Լիվերպուլը» դիտարկում է թիմի նախկին ավագ Ստիվեն Ջերարդին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը, եթե Յուրգեն Կլոպը որոշի գլխավորել Գերմանիայի հավաքականը: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Կլոպը 2022 թվականին Բունդեսթիմում կարող է փոխարինել Յոահիմ Լյովին: Այս առիթով «Լիվերպուլը» սկսել է փոխարինող փնտրել Կլոպին:
Ջերարդը ներկայումս գլխավորում է շոտլանդական «Գլազգո Ջեյնջերսը»: