ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ կցանկանար թիմ հրավիրել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիին:
«Գիտեմ, որ «Ինտեր Մայամիի» երկրպագուները ցանկանում են թիմում տեսնել մեծագույն աստղերի:
Մեր թիմում արդեն խաղում են Գոնսալո Իգուայինն ու Բլեզ Մատյուիդին, բայց ապագայում մենք ցանկանում ենք թիմ հրավիրել նոր աստղերի:
Մեսսին և Ռոնալդուն վերջին 15 տարվա լավագույն ֆուտբոլիստներն են»,- Բեքհեմի խոսքն է մեջբերել Football Italia-ն: