TotalFootball.am


28.02.21 20:46

Պետրոս Ավետիսյան. «Ընտրեցի «Նոան», որովհետև ամենից շատը «Նոան» էր ուզում ինձ տեսնել իր կազմում»


Возможно, это изображение (1 человек и текст)

«Նոայի» նորեկ, հարձակողական ոճի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի առաջին հարցազրույցն ակումբի մամուլի ծառայությանը:

- Բարի գալուստ «Նոա», Պետրո՛ս: Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիր հենց այս ակումբում:

- Շնորհակալություն: Ղազախական «Տոբոլ»-ի հետ պայմանագրիս ժամկետի ավարտից հետո ունեի առաջարկներ թե՛ արտասահմանից, թե՛ հայկական ակումբներից: Դրսում չստացվեց, որոշ բաներ սպասելու պատճառով: Ինչպես գիտեք, «Տամբովում» էի, բայց էնտեղից հեռացա ինչ-ինչ պատճառներով... Հայաստանյան ակումբներից ունեի առաջարկներ, բայց ընտրեցի «Նոան», որովհետև հասկացա, որ ամենից շատը «Նոան» է ուզում ինձ տեսնել իր թիմում: Անձամբ թիմի գլխավոր մարզիչը ինձ հետ կապ հաստատեց, խոսեցինք իր հետ և դրանից հետո որոշեցի տեղափոխվել հենց այս ակումբ: Մեծ ակնկալիքներով եմ միացել «Նոա»-ին, լավ տրամադրությամբ, և պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի օգնեմ թիմին կատարել իր առջև դրված խնդիրները:

- Մեկ տարվա դադարից հետո կրկին հանդես ես գալու Հայաստանի առաջնությունում: Վստահաբար՝ հետևել ես Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղերին, ինչպիսի՞ն է տպավորդությունդ ընթացիկ առաջնությունից:

- Կարող եմ ասել, որ անած մեկ տարվա ընթացքում Հայաստանի առաջնությունը աճ է արձանագրել, թիմերի միջև մրցակցությունը շատ մեծ է: Մրցաշարային աղյուսակին նայելով՝ 4-5 թիմ պայքարում է չեմպիոնության համար և չկա բացարձակ ֆավորիտ:

- Նման մրցակցությունը հաշվի առնելով, որքանո՞վ են իրագործելի նախորդ տարվա հաջողությունը կրկնելու և զարգացնելու՝ չեմպիոն հռչակվելու «Նոայի» հավակնությունները:

- Նայելով թիմի, և ոչ միայն թիմի, նաև ակումբի՝ մերսողից սկսած մինչև ղեկավարություն, տրամադրվածությանը, կարծում եմ՝ այո, լիովին արդարացված հավակնություններ են:

- Խաղալով «Նոայի» կազմում, հնարավո՞ր է կրկին հրավեր ստանաս հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

- Կարծում եմ՝ այո, որովհետև Հայաստանի ազգային ընտրանու մարզիչը լինում է Հայաստանի առաջնության բոլոր հանդիպումներին, և, հույս ունեմ, որ «Նոա»-ում հաջող հանդես գալու դեպքում կհրավիրվեմ հավաքական նորից:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6