TotalFootball.am


01.03.21 17:59

Սուլշերը մեղադրանք է հնչեցրել «Չելսիի» հասցեին


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը քննադատություն է հնչեցրել «Չելսիի» հասցեին ԱՊԼ-ի 26-րդ տուրի խաղից հետո (0-0):

Խաղի դրվագներից մեկում գնդակը «Չելսիի» տուգանայինում կպավ Կալլում Հադսոն-Օդոիի ձեռքին, սակայն մրցավարն անգամ տեսակրկնությունը դիտելուց հետո չնշանակեց 11-մետրանոց:

«Բացարձակ չեմ հասկանում՝ ինչու մեր օգտին 11-մետրանոց չնշանակեցին: Տեսակրկնությունում հրաշալի երևում է, որ գնդակը կպավ ձեռքին: Մեզնից 2 միավոր գողացան: Ես չեմ կարող խոսել այդ մասին, քանի որ դա վատ կանդրադառնա Հադսոն Օդոիի վրա: Չեմ ուզում վեճեր սարքել: «Չելսին» խաղից առաջ գրել էր Հարրի Մագուայրի ու VAR-ի մասին:

Նրանց կողմից բավականին հանդուգն էր ակումբային կայքում նման բան դնելը: Դա ազդում է մրցավարների վրա: Կարող եք կարդալ՝ ինչ է այնտեղ գրված: Դա սկսվել է մարզրից, կարծես, դա Ֆրենկ Լեմպարդն էր, այո՞», - Սուլշերի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6