Վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ Մեծ Բրիտանիան առաջարկել է երկրում ընդունել ԵՎՐՈ 2020-ի ևս մի քանի խաղ:
«Մենք պատարաստ ենք, որպեսզի ընդունենք այնքան քանակի հավելյալ խաղեր, որքան նրանք կցանկանան»,- հայտարարել է Ջոնսոնը:
Ավելի վաղ նշվում էր, որ Մեծ Բրիտանիան կարող է ընդունել ԵՎՐՈ 2020-ի բոլոր խաղերը, սակայն ՈՒԵՖԱ-ն, ըստ լուրերի՝ հրաժարվել է այդ մտքից:
Հիշեցնենք, որ ԵՎՐՈ 2020-ը նախատեսված է անցկացնել 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը՝ Ամստերդամում, Բաքվում, Բիլբաոյում, Բուխարեստում, Բուդապեշտում, Կոպենհագենում, Գլազգոյում, Դուբլինում, Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում և Սանկտ-Պետերբուրգում: