TotalFootball.am


02.03.21 17:30

Կյանքից հեռացել է «Լիվերպուլի» լեգենդը


Այսօր՝ մարտի 2-ին, 82 տարեկանում մահացել է «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Յան Սենթ-Ջոնը: Այս մասին հաղորդել է ակումբի մամուլի ծառայությունը:

«Մենք խորապես վշտացած ենք «Էնֆիլդի» իսկական լեգենդ Յան Սենթ-Ջոնի մահվան լուրից: Մեր բոլորի մտքերը այս տխուր և ծանր պահին լեգենդի մտերիմների հետ են: Հանգչիր խաղաղությամբ, Յան»:

Յան Սենթ-Ջոնը «Լիվերպուլ» էր տեղափոխվել 1961 թվականին՝ այն ժամանակվա համար ռեկորդային 37,500 ֆունտով: Այդ ժամանակ ակումբը երկրորդ լիգայում էր: Ակումբում անցկացրած 10 տարիներին Յանը 425 խաղի է մասնակցել և խփել 118 գոլ: 1964/65 մրցաշրջանում «Լիվերպուլը» 70 տարվա մեջ առաջին անգամ հաղթեց Անգլիայի Գավաթը, եզրափակչում Յանը «Լիդսի» դարպասն ուղարկեց հաղթական գոլը: «Կարմիրների» հետ Յանը ընդհանուր առմամբ 6 տիտղոս է հաղթել:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6