Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրի՝ «Լացիո» - «Տորինո» խաղը չի կայանա թուրինյան ակումբում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Հիշեցնենք՝ փետրվարի 23-ին «Տորինոյի» մամուլի ծառայությունը հայտնել էր մարզումների դադարեցման մասին՝ ֆուտբոլիստներից երեքի՝ դրական թեստերի պատճառով:
Թուրինի իշխանությունները «Տորինոյին» արգելել են մեկնել Հռոմ: Նշվում է, որ «Տորինոն» չի կարող խնդրել խաղը հետաձգելու մասին, քանի որ, ըստ կանոնակարգի, դրա համար առնվազն 10 դրական թեստ է հարկավոր:
Ա Սերիան պաշտոնապես չի հետաձգել խաղը, ինչի պատճառով «Լացիոն» ստիպված է ներկայանալ խաղին: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Հանդիպումը նախատեսված էր այսօր՝ մարտի 2-ին, Երևանի ժամանակով 21:30-ին: