TotalFootball.am


02.03.21 22:44

Իբրահիմովիչը խոսել է իր ու Լուկակուի հարաբերությունների մասին


«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ իր կոնֆլիկտն անցյալում է:

«Եթե նա ցանկանում է գալ Սան-Ռեմո՝ խնդրեմ, բարի գալուստ: Այն, ինչ տեղի է ունենում խաղադաշտում, մնում է դրա սահմաններում: Ես ու Լուկակուն ոչ մի խնդիր չունենք», - Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իբրահիմովիչը կդառնա Սան-Ռեմոյի երաժշտական փառատոնի պատվավոր հյուր:

Հիշեցնենք՝ Իբրահիմովիչի և Լուկակուի միջև բախում էր տեղի ունեցել Իտալիայի Գավաթի 1/4 եզրափակչի խաղում:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6