«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը կլքի ակումբը այս մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին հաղորդում է Football London-ը:
Ֆրանսիացու պայմանագրի ժամկետը լրանում է 2022-ի ամռանը: Նա արդեն անցած ամռանը, կարծես, ցանկանում էր հեռանալ, սակայն «զինագործների» պահանջներն այն ժամանակ բարձր էին:
Քանի որ պայմանագրի ժամկետը մոտենում է, Լակազետի տրանսֆերային արժեքը կարող է նվազել:
Ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում է «Ռոման»: