«Վուլվերհեմփթոնի» պաշտպան Նելսոն Սեմեդուն պատմել է, թե ինչու հեռացավ «Բարսելոնայից»:
«Արձակուրդից վերադառնալուց հետո ես ընտանիքիս հետ գնացի Բարսելոնա, և մենք զրուցեցինք: Ակումբում բացատրեցին, որ տնտեսական խնդիրներ կան, և ես այն ֆուտբոլիստներից մեկն եմ, ովքեր կարող են հեռանալ ու գումար բերել ակումբին: Նույնպիսի իրավիճակում էին Սուարեսը, Վիդալն ու Ռակիտիչը:
Հիմա շատ ակումբներ ֆինանսական խնդիրներ ունեն, քանի որ երկրպագուներին մարզադաշտ չեն թողնում: Բարսելոնայում, օրինակ, մարդիկ չեն կարող թանգարաններ այցելել: Ֆուտբոլում ցանկացած բան կարող է կատարվել, բայց ես զարմացած էի, որ ինձ թողեցին հեռանալ: «Վուլվերհեմփթոն» տեղափոխությունը լավ որոշում էր, ես երկար մտածելու կարիք չեմ ունեցել», - Սեմեդուի խոսքերն է մեջբերել The Telegraph-ը: