TotalFootball.am


03.03.21 17:52

Սուարեսը խոսել է մադրիդյան դերբիից սպասելիքների մասին


«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Ռեալի» հետ առաջիկա խաղի սպասելիքների մասին:

««Ռեալի» դեմ բոլոր խաղերը յուրահատուկ են, դրանք այնպիսի խաղեր են, որոնք ուզում ես խաղալ ու ապացուցել: Դրանք խաղեր են, որոնց պետք է մասնակցել: Մենք հնարավորություն ունենք ռևանշի հասնելու առաջին խաղում պարտության համար, որպեսզի ցույց տանք, որ ուզում ենք շարունակել մնալ Լա Լիգայի բարձունքում», - Սուարեսի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:

Պրիմերայի 26-րդ տուրի «Ատլետիկո» - «Ռեալ» խաղը կկայանա մարտի 7-ին, Երևանի ժամանակով 19:15-ին:





  Լրահոս



Աշխարհ


Արարատ   13   25
Ալաշկերտ   13   25
Լոռի   14   23
Արարատ-Արմենիա   12   21
Նոա   13   19
Ուրարտու   12   18
Վան   15   15
Փյունիկ   13   9
Շիրակ   13   6