«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է «Բարսելոնայում» հավանական նշանակման մասին լուրերը:
««Բարսելոնայում» ընտրությունների ժամանակ միշտ լինում են նման շշուկներ: Դա մեծ թիմ է, ես այնտեղ եմ աճել որպես խաղացող, և միշտ կապ կունենամ այդ ակումբի հետ: Բայց հիմա ես լիովին կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա: Մենք շատ աշխատանք ունենք անելու, և դա ինձ շատ է դուր գալիս: Ինձ համար դա մեծ պատիվ է «Արսենալը» գլխավորելը, և ես շատ երջանիկ եմ», - Արտետայի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:
Հաղորդվում էր, որ Արտետան կարող է գլխավորել «Բարսելոնան»: Ըստ աղբյուրի՝ նման տարբերակ հնարավոր է, եթե ընտրություններում հաղթի Ժոան Լապորտան: