«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան բանակցություններ է վարում անգլիական Պրեմիեր լիգայի ակումբների հետ: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ 28-ամյա ավստրիացին հարմար տարբերակ է փնտրում կարիերան շարունակելու համար, քանի որ Մադրիդի «Ռեալի» առաջարկը չափազանց քիչ է եղել: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալաբան բանակցում է ՊՍԺ-ի հետ:
Հիշեցնենք՝ «Բավարիայի» հետ Ալաբայի պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա հունիսի 30-ին: Այս մրցաշրջանում Բունդեսլիգայի 22 խաղում 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: