Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»:
Հյուրերից հաշիվը 49-րդ րոպեին բացեց Լեոնարդո Սպինացոլան: 11 րոպե անց Սպինացոլան ևս մեկ անգամ գոլ խփեց, այս անգամ սեփական դարպասը:
90-րդ րոպեին Դիավարայի խփած գոլը հաղթանակ պարգևեց «Ռոմային»:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 67-րդ րոպեին:
«Ռոման» այս հաղթանակից հետո 47 միավորով 5-րդ տեղում է: