«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինին խոսել է Ա Սերիայի 25-րդ տուրում «Կրոտոնեի» նկատմամբ տոնած հաղթանակի և թիմի կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչի մասին:
«Առաջին կեսը կախարդված տեսք ուներ, բայցհ հետո մենք ապացուցենք, որ լավ վիճակում ենք: Չենք կարող թուլանալ: Պետք է պայքարենք յուրաքանչյուր խաղում հաղթելու համար:
Այս անգամ Իլիչիչը բարձր մակարդակի հանդիպում անցկացրեց: Նա շատ լավ տեսք ուներ: Երբ նա անդադար մարզվում է և իրեն չի պահում տատիկի նման, ես նրան պրոֆեսոր եմ անվանում»,- Գասպերինիի խոսքն է մեջբերել Football-Italia-ն: