TotalFootball.am


30.07.21 14:26

Վան Դեյքն էմոցիոնալ է արձագանքել ծանր վնասվածքից հետո խաղադաշտ վերադառնալուն


«Լիվերպուլի» 30-ամյա հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը մեկնաբանել է առաջին անգամ խաղադաշտ դուրս գալը  վնասվածքից երկարատև վերականգնումից հետո: Նա մասնակցել է «Հերտայի» հետ ընկերական խաղին (3-4):

«285 օր առաջ ես սկսեցի ֆուտբոլ վերադառնալու ուղին: Դժվար է փոխանցել այն, թե ինչ էմոցիաներ են հիմա իմ ներսում, բայց ինձ համար կարևոր է ասել, որ ես ինձ երջանիկ եմ զգում՝ ստանալով այսքան շատ անհավանական մարդկանց աջակցությունը: Վիրաբուժին, իմ ֆիզիոթերապևտին, մարզչին ու անձնակազմին, որոնք ինձ հետ էին առաջին իսկ օրից: Իմ խաղընկերներին այն բանի համար, որ էներգիա էին տալիս ինձ, որ չհանձնվեմ: Երկրպագուներին՝ իրենց սիրո, աջակցության ու բարության համար: Եվ, առաջին հերթին, իմ ընտանիքին, քանի որ առանց նրանց ես կլինեի ոչ ոք: Շնորհակալ եմ: Աշխատանքը չի դադարում: Սա միայն սկիզբն է: Առաջ ենք շարժվում», - գրել է Վան Դեյքը «Թվիթերում»:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13