TotalFootball.am


30.07.21 16:42

Վարանը հրաժեշտի նամակ է գրել «Ռեալին»


«Մանչեսթեր Յունայեդի» պաշտպան Ռաֆաել Վարանը գրառումով դիմել է «Ռեալին», որի կազմում խաղացել էր 10 տարի:

«Վերջին մի քանի օրերը լի էին բազմաթիվ էմոցիաներով ու զգացողություններով, որոնցով ես այժմ ցանկանում եմ կիսվել ձեզ հետ: 10 անհավանական ու հրաշալի տարիներից հետո ակումբում, որը միշտ կմնա իմ սրտում, եկավ որը, որ ասեմ. «Ցտեսություն»:

2011-ին իմ ժամանելու պահից ի վեր մենք միասին գերազանցել ենք բոլոր սպասելիքներն ու հասել ենք այն ամենին, ինչի մասին ես անգամ չէի կարող երազել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարզիչներին, բոլորին, ովքեր աշխատում կամ աշխատել են ակումբում, ամեն ինչի համար, որ արել եք ինձ համար:

Շատ շնորհակալություն «Ռեալի» երկրպագուներին, որոնք միշտ ինձ տվել են սեր ու իրենց բարձր պահանջներով ստիպել են առավելագույնս ներդրվել և պայքարել ամեն հաղթանակի համար: Ես պատիվ եմ ունեցել հանդերձարան կիեսելու աշխարհի լավագույն ֆուտբոլիստների հետ: Երբեք չեմ մոռանա անհամար հաղթանակները: Հասկանում եմ, որ այդ առանձնահատուկ պահերն ապրելը մեծ պատիվ է:

Վերջապես, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր իսպանացիներին և հատկապես Մադրդին, ուր ծնվել են իմ երկու երեխաները: Այս երկիրը միշտ առանձնահատուկ կլինի ինձ համար: Սա բոլոր իմաստներով զարմանահրաշ ճամփորդություն էր: Ես հեռանում եմ զգացողությամբ, որ տվել եմ ամեն ինչ: Ես ոչինչ չէի փոխի այս պատմության մեջ:

Սկսվում է նոր էջ...», - գրել է Վարանը «Ինստագրամի» իր էջում:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13