TotalFootball.am


30.07.21 21:20

Ղազախստանում «հայկական» դիմակայությունում հաղթեց Վարդան Մինասյանի թիմը


Ղազախստանի գավաթի խաղարկության 4-րդ տուրում Վարդան Մինասյանի գլխավորած «Տարազը» նվազագույն հաշվով հաղթեց Արամ Ոսկանյանի գլխավորած «Ատիրաուին»: 

Հանդիպման միակ գոլը խփեց հայ ֆուտբոլասերներին քաջ ծանոթ Ուռոշ Նենադովիչը: 

«Ատիրաուի» կազմում հանդիպմանը մասնակցեցին Արտակ Դաշյանը և Արամ Հայրապետյանը: 

Թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սոլոմոն Ուդոն մնաց պահեստայինների նստարանին: 

Հանդիպման տեսությունը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13