TotalFootball.am


31.07.21 17:56

Մխիթարյան. «Նույնիսկ առանց թևկապի, Ջեկոն մեր ավագն է»


«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր թիմակից Էդին Ջեկոյի մասին: 

«Մինչ «Ռոմա» տեղափոխվելը, ես նրա հետ հանդիպել եմ միայն հավաքականների խաղերի ժամանակ: Մենք հաղթեցինք Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն 4:2 հաշվով: Ինձ դուր է գալիս նրա հետ խաղալ: Մենք լավ հարաբերությունների մեջ ենք: 

Կապ չունի, որ Ջեկոն զրկվել է ավագի թևկապից: Նույնիսկ առանց դրա, նա մնում է մեր ավագը՝ իր փորձի հաշվին: Բոլորը գիտեն, թե որքան կարևոր ֆուտբոլիստ է նա մեր թիմի համար»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերել Corriere dello Sport-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13