TotalFootball.am


05.08.21 00:10

Ռամոն դե Կարանսայի գավաթի խաղում «Կադիսը» հաղթեց «Ատլետիկոյին». Հարոյանը մասնակցեց խաղին


Ռամոն դե Կարանսայի գավաթի խաղում «Կադիսը» հաղթեց «Ատլետիկոյին»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ էր «Կադիսը» (4:2): 

Առաջին կեսում մադրիդյան ակումբի կազմում աչքի ընկավ Յանիկ Կարասկոն: Հանդիպման 88-րդ րոպեին «Կադիսից» հաշիվը հավասարեցրեց Ալբերտո Պերեան: 

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը «Կադիսի» կազմում դաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13