TotalFootball.am


17.09.21 17:03

«Շերիֆը» 2․8 մլն եվրո է վաստակել Չեմպիոնների լիգայում «Շախտյորին» հաղթելու շնորհիվ


Մոլդավական «Շերիֆը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում հաղթեց Դոնեցկի «Շախտյորին», ինչի համար ՈՒԵՖԱ-ի 2․8 մլն եվրո պարգևավճար կստանա։ Այս մասին հայտնում է Moldfootball-ը։ 

Ֆուտբոլիստներն ու մարզիչները կստանան 1 մլն եվրո, իսկ գումարի մնացածը մասը կուղղվի ակումբի բյուջե։ 

Հիշեցնենք, որ «Շերիֆը» խմբային փուլում հայտնվել էր՝ հաղթահարելով որակավորման բոլոր 4 փուլերը։ 

«Շերիֆն» առաջին մոլդովական ակումբն է, որը մասնակցում է Չեմպիոնների լիգային։ «Շախտյորի» հետ խաղում թիմի մեկնարկային կազմում ոչ մի տեղացի ֆուտբոլիստ չի եղել։ Փոխարինման մտած խաղացողներն էլ արտասահմանցիներ են եղել։ 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13