TotalFootball.am


17.10.21 11:47

Հայտնի է, թե ինչու է «Բարսելոնան» հրաժարվել վերադարձնել Դանի Ալվեսին


«Բարսելոնան» չի պատրաստվում պայմանագիր կնքել թիմի նախկին պաշտպան Դանի Ալվեսի հետ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ 

Ըստ աղբյուրի՝ կատալոնացիները հրաժարվել են այս տարբերակից, քանի որ կարծում են՝ 38-ամյա ֆուտբոլիստը խաղաժամանակ կխլի երիտասարդ Սերժինյո Դեստից և Օսկար Մինգեսայից։ 

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Ալվեսն իր ծառայություններն է առաջարկել կատալոնական ակումբին։ Ֆուտբոլիստն այս պահին ազատ գործակալի կարգավիճակ ունի։ 

Բրազիլացին «Բարսելոնայում» խաղացել է 2008-2016 թթ․ ընթացքում։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13