TotalFootball.am


18.10.21 11:00

Մխիթարյան․ «Բոլորը տեսան, թե ինչ կատարվեց»


«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Ա Սերիայի 8-րդ տուրում «Յուվենտուսից» կրած պարտության մասին։ 

Առաջին կեսի վերջնամասում «գայլերը» գոլ խփեցին, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը չսպասեց, որ դրվագն ավարտվի և 11 մետրանոց նշանակեց, որից վրիպեց Ջորդան Վերետուն։ 

«Կարող եմ միայն ասել, որ երբ լինում է խաղից դուրս իրավիճակ, սուլում են 6-7 վայրկյան հետ և թույլ են տալիս ավարտել դրվագը։ Բոլորը տեսան, թե ինչ կատարվեց․ գոլ խփեցին, իսկ մրցավարը 11 մետրանոց նշանակեց։ Ցավալի է, քանի որ հաշիվը կարող էր դառնալ 1։1, որից հետո բոլորովին այլ խաղ կտեսնեինք։

Պետք է վերլուծենք այս հանդիպումն ու շարժվենք առաջ»։ 

 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13