TotalFootball.am


22.10.21 00:45

Մոուրինյուն՝ 1։6 պարտության մասին․ «Իմ մեղքն է․ ես էի որոշել խաղալ այդ կազմով»


«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է խոսել է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Բուդե/Գլիմտից» կրած 1։6 հաշվով պարտության մասին։ 

«Իմ մեղքն է։ Ես ցանկանում էի խաղալ հենց այս կազմով և խաղաժամանակ հատկացնել այս ֆուտբոլիստներին։ Մեր թիմում ֆուտբոլիստների խաղամակարդակների մեծ տարբերություն կա։ Կցանկանայի միշտ նույն կազմը դուրս բերել, սակայն այդպես հնարավոր չէ։

«Բուդե/Գլիմտն» ավելի որակյալ թիմ ուներ, քան մենք։ Ամեն դեպքում, այսօր այդպես էր։ Մրցակցի ֆուտբոլիստներն ավելի որակյալ էին, քան իմ մեկնարկային կազմում հայտնված ֆուտբոլիստները»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերել Football Italia-ն։ 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13