TotalFootball.am


03.12.21 12:51

Խավիեր Մինյանոն դասախոսություն է կարդացել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում


Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրատության մարզիչ Խավիեր Մինյանոն դասախոսությամբ է հանդես եկել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում: ՀՖՖ պաշտոնական կայքը հետ զրույցում Խավիեր Մինյանոն պատմել է որոշ մանրամասներ.

«Ինձ հրավիրել էր Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Հենց նա էր թարգմանում ինձ։  Նպատակն այն էր, որ տեղի ունենա հանդիպում Ռուսաստանի ազգային հավաքականին ֆուտբոլիստներ մատակարարող ակումբների ֆիզպատրաստության մարզիչների և բժշկական ծառայությունների ներկայացուցիչների հետ։ Իմ, ինչպես նաև Ոուսաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզչի  դասախոսությունների թեման ազգային հավաքականների և ակումբների միջև կապի ուժեղացումն էր։ Այսինքն, հնարավորինս ՛շատ տեղեկություն հավաքել ֆուտբոլիստի մասին նրա՝ ազգային թիմին միանալուց առաջ։ Օրինակ՝ ինչ աշխատանք է կատարել, ինչ աստիճանի ծանրաբեռնված է եղել և այլն։  Կարծում եմ՝ կարևոր է նաև հետադարձ կապը կողմերի միջև։ Կարծում եմ՝ բոլոր կողմերի համար շատ արդյունավետ դասախոսություններ ստացվեցին: Ավելացնեմ, որ, որպես ունկնդիր, ներկա էր նաև Ռոման Բերեզովսկին»: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Ալաշկերտ   24   46
Նոա   24   41
Ուրարտու   24   41
Արարատ   24   40
Արարատ-Արմենիա    24   38
Վան   24   31
Փյունիկ   24   25
Լոռի   24   23
Շիրակ   24   13