Հայտնի դարձավ Քարդիֆ մեկնող առաջին ակումբը՝ «Յուվենթուսը»: Թուրինցիները սեփական հարկի տակ հաղթելով 2-1 հաշվով(ընդհանուր դիմակայության արդյունքով 4-1) «Մոնակոյին» դուրս եկավ եզրափակիչ: Խաղի հաշիվը 33-րդ րոպեին Ալվեսի հիանալի փոխանցումից հետո բացեց Մարիո Մանջուկիչը: Առաջին կեսի վերջին րոպեին Դանի Ալվեսը դարձավ հիասքանչ գոլի հեղինակ՝ ընթացքից կատարծ հարվածով: Երկրորդ կեսում «Մոնակոն» ակտիվացավ և Կիլիան Մբապպեն 69-րդ րոպեին դարձավ այս առաջնության առաջին ֆուտբոլիստ՝ ով փլեյ-օֆում գրավում է Ջիջի Բուֆոնի դարպասը: Ավելին անել մոնեգասկներից չհաջողվեց: