Կրիշտիանու Ռոնալդուի` «Յուվենտուս» տեղափոխվելուց հետո Մադրիդի «Ռեալը» սոցիալական կայքերում մեծ քանակի դիտումներից է զրկվել:
As-ը հաղորդում է, որ այդ տրանսֆերին հաջորդող մեկ օրվա ընթացքում «սերուցքայինների» թվիթերյան էջը մեկ միլիոն հավանում է կորցրել: Այժմ ակումբը 31 միլիոն հետևողներ ունի, ինչը միևնույն է լավագույն ցուցանիշն է աշխարհում:
«Յուվենտուսի» հետևորդների թիվը շատացել է մեկ միլիոնով: